Դպրոցում կազմակերպել են սպորտային մրցաշար։ Առաջին դասարանցիներին էլ, պաստառներ բաժանելով, տարել են, որ նայեն, ոգևորեն խմբերին։ Տղան` առաջին դասարանցի Դավիթը, պաստառը վերցրել է ու սկսել դահլիճով վազել` գոռալով. «Նի՜կո՛լ, դավաճան, Նի՜կո՛լ, դավաճան…»:
ՈՒսուցչուհին վազել է հետևից, որ լռեցնի: Դավիթը փախել է դպրոցի միջանցք` վանկարկելով. «Նի՜կո՛լ, դավաճան, Նի՜կո՛լ, դավաճան…»:
Էս խարանից սրանք չեն ազատվելու: Կմնան ինչպես իրենց բնութագիրը` դավաճան, հայասպան, հայրենավաճառ...
Արմինե ՄՈՒՔՈՅԱՆ